Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել է «Ալաշկերտի» կողմից և 2-1 հաշվով հաղթանակ տարել:
Խաղի հաշիվն արդեն 11-րդ րոպեին հյուրերի կազմում բացել է Յուսուֆ Օտուբանջոն՝ Նարսինգի փոխանցումից հետո գնդակն ուղարկելով Չանչարևիչի դարպասը:
«Ալաշկերտի» ֆուտբոլիստները հաշիվը կարողացել են հավասարեցնել միայն երկրորդ կեսում. 59-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչն է աչքի ընկել գեղեցիկ գնդակով: Մոտ 7 րոպե անց, սակայն, հյուրերը դարձյալ առաջ են անցել հաշվի մեջ. նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Մաիլսոն Լիման ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» իր միավորների թիվը հասցրել է 41-ի և ամրապնդվել առաջին տեղում: «Ալաշկերտը» 34 միավորով գտնվում է 4-րդ տեղում: