Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Արարատը» ուժերն էր չափում «Նոայի» հետ։
12-րդ րոպեից «Նոան» խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Ուղիղ կարմիր քարտ ստացավ Ալան Տատաևը, որը մրցակցի դեմ պայքարում բաց ոտքով հարվածեց նրան։
Հանդիպման ողջ ընթացքում «Արարատը» չկարողացավ թվային առավելությունը գոլի վերածել։ Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Նոան» միավորների քանակը հասցնում է 35-ի և բարձրանում է 2-րդ հորիզոնական։ «Արարատը» 32 ունի ու 6-րդն է։