«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի գործակալ Ռենե Ռամոսը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Սերխիոն ցանկանում է խաղալ այնքան, որքան կկարողանա։ Նոր «Բեռնաբեուում» խաղալն ու կարիերան ավարտելը կատարյալ ավարտ կլինի նրա կարիերայի համար»,-ասել է գործակալը, ում խոսքն է մեջբերում Marca-ն։
Սերխիո Ռամոսի գործող պայմանագիրը «բլանկոսների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։
Հիշեցնենք, որ ներկա պահին ընթանում են «Սանտիագո Բեռնաբեուի» վերանորոգման աշխատանքներ։