Transfermartk-ը հայտնում է, որ «Վոլֆսբուրգի» գերմանացի պաշտպան Ֆելիքս Ուդոկհաին, ով այս մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս Բունդեսլիգայի «Աուգսբուրգ» ակումբում, լիարժեք պայմանագիր է կնքել վերջինիս հետ։
22-ամյա պաշտպանի համար «Աուգսբուրգը» կվճարի 9 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում։
Ֆելիքսը հանդես է եկել Գերմանիայի Մ21 հավաքականում, որի կազմում հասցրել է նույնիսկ աչքի ընկնել գոլով։