Ավստրիայի առաջնության 23-րդ տուրով մեկնարկել է առաջնության չեմպիոնական մրցափուլը․ 22 տուրերի արդյունքներով լավագույն 6 թիմերը կպայքարեն չեմպիոնության և եվրգավաթային ուղեգիր տվող տեղերի համար։
«Զալցբուրգը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Վիեննայի «Ռապիդին»։ Հանդիպման հաշիվը բացեց առաջնության գլխավոր ռմբարկուն՝ Դական, ով խփեց իր 18-րդ գոլը այս առաջնությունում։ Եվս մեկ գոլ իր հաշվին գրանցեց երիտասարդ հարձակվող Օկաֆորը։
Այս խաղից հետո «Զալցբուրգը» վաստակեց 51 միավոր և երեք միավորով ետ է մնում առաջնության առաջատար ԼԱՍԿ-ից։ «Ռապիդը» 40 միավորով 4-րդ տեղում է։
Մյուս հանդիպումներում առաջնության առաջատար ԼԱՍԿ-ը 1-2 հաշվով զիջեց «Հարտբերգին», նույն հաշիվը գրանցվեց նաև «Շտուրմ»-«Վոլֆսբերգ» խաղում, որտեղ հրաշալի գոլ է գրանցվել։