«ՌԲ Լայպցիգը» արդեն գտել է փոխարինող հարձակվող Տիմո Վերների համար, ով մոտ ապագայում կարող է տեղափոխվել «Չելսի»:
Skysportaustria-ն հայտնում է, որ գերմանական ակումբը արդեն համաձայնության է եկել ավստրիական ակումբի հետ Հվանգ Հի Չանի տրանսֆերի շուրջ: 24-ամյա հարավկորեացի ֆուտբոլիստը պայմանագիրը «ՌԲ Զալցբուրգի» հետ գործում է մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք, որ և գերմանական, և ավստրիական ակումբները պատկանում են միևնույն հոլդինգին՝ Red Bull-ին։