Մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլը։ Կայացավ երեք հանդիպում։
«Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել էր հունական ՊԱՕԿ-ին ու կարողացավ 2-1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Սալոնիկիից ժամանած թիմին 32-րդ րոպեին առաջ մղեց Դիմիտրոս Պելկասը։ Մինչև ընդմիջում տանտերերը հավասարեցրին հաշիվը։ Աչքի ընկավ Վիկտոր Կլասոնը։
70-րդ րոպեին Ռեմի Կաբելան առաջ մղեց ռուսական թիմին։ Ինչպես հետո պարզվեց, այդ գոլը հաղթական էր։ «Կրասնոդարը» հաղթում է 2-1 հաշվով։ Դիմակայությունը երկու խաղով է։
Կամային հաղթանակ տարավ նաև «ՌԲ Զալցբուրգը»։ «Մաքաբիի» դեմ խաղում հաշիվը բացվեց 9-րդ րոպեին Դեն Բիտոնի գոլով։ Երկրորդ կեսի մեկնարկում Դոմինիկ Սոբոսլային հավասարեցրեց հաշիվը։ Րոպեներ անց ավստրիական թիմին առաջ մղեց Մասայա Օկուգավան։ Խաղն ավարտվեց 2-1՝ հօգուտ «Զալցբուրգի»։
«Սլավիա» — «Միտյուլանդ» խաղն ավարտվել է 0-0 հաշվով։