«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հրապարակել է թիմի նոր ավագի անունը։
«Թիմի ավագը կլինի Ջոն Կորդոբան, փոխավագը՝ Ստաս Ագկացևը։ Եվս երկու փոխավագներն են Նիկիտա Կրիվցովն ու Վիտոր Տորմենան։ Սկզբունքորեն, ամեն ինչ տրամաբանական է։ Նախորդ տարի Ստասն ու Ջոնը փոխավագներն էին։ Այժմ, երբ Էդիկը հեռացել է, նրա ավագ ընկեր Ջոն Կորդոբան կլինի ավագը, իսկ Ստասը՝ փոխավագը»,- Մուսաևի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» նախկին ավագ Էդուարդ Սպերցյանն այս ամառ տեղափոխվել է սաուդյան «Ալ-Ահլի»։
Նշենք նաև, որ 33-ամյա Կորդոբան ռուսական ակումբի կազմում հանդես է գալիս 2021 թվականից։




























































