«ՌԲ Լայպցիգը» սկսել է փոխարինող փնտրել հարձակվող Տիմո Վերների համար, ով մոտ ապագայում կարող է տեղափոխվել «Չելսի»:
Ըստ Bild-ի, գերմանական ակումբը մտադիր է ձեռք բերել Հվանգ Հի Չանին: 24-ամյա հարավկորեացի ֆուտբոլիստը պայմանագիրը «ՌԲ Զալցբուրգի» հետ գործում է մինչև 2021 թվականը: Ավստրիայի ընթացիկ առաջնության 20 խաղում Չանը խփել է 9 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ և գերմանական, և ավստրիական ակումբները պատկանում են միևնույն հոլդինգին՝ Red Bull-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ևս հետաքրքրված է կորեացի ֆուտբոլիստով, ում հավակնում է նաև «Վուլվերհեմփթոնը»։