Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Պադերբորնը» մրցում էր «Բորուսիա» Դորտմունդի հետ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո թիմերը հինգ գնդակ խփեցին։ 54-րդ րոպեին «Բորուսիային» առաջ մղեց Տորգան Ազարը։ Երեք րոպե անց Ջեյդոն Սանչոն կրկնապատկեց թիմի առավելությունը։
72-րդ րոպեին տանտերերը մեկ գնդակ հետ բերեցին։ 11-մետրանոց նշակետից չվրիպեց Ուվե Հունեմայերը։ 74-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 3-1 հօգուտ հյուրերի։
85-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Աշրաֆ Հակինին։ 89-րդ րոպեին աչքի ընկավ Մարսել Շմելցերը՝ 5-1։ Մեկ րոպե անց Ջեյդոն Սանչոն գրանցեց հեթ-տրիկ՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 6-1։
Հավելենք, որ սա Ջեյդոն Սանչոյի կարիերայում առաջին հեթ-տրիկն էր։
Այս արդյունքից հետո «Բորուսիան» միավորների քանակը հասցնում է 60-ի և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։