Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում ընթացող «Պադերբորն» — «Բորուսիա» Դորտմունդ խաղում Ջեյդոն Սանչոն խփել է իր թիմի երկրորդ գնդակը։
Անգլիացի ֆուտբոլիստը գոլը տոնելու ընթացքում հանել է մարզաշապիկը։ Սանչոն հարգել է Միացյալ Նահանգների Մինեոպոլիս նահանգում ոստիկանի կողմից դաժանաբար սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակը։
Մյուս շապիկի վրա գրված է եղել․ «Արդարություն Ջորջ Ֆլոյդի համար»։