Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019 թվականի դեկտեմբերի 9-10-ը կազմակերպում է ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա դասընթաց: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ դասընթացն անցկացվելու է ՀՖֆ Տեխնիկական տնօրինության կողմից, հրավիրված են լինելու նաև արտասահմանցի հեղինակավոր մասնագետներ:
Թարմացման դասընթացը կազմակերպվում է բոլոր այն մարզիչների համար, ովքեր ՀՖՖ կողմից երբևիցէ ստացել են մարզչական Բ, Ա և Պրո արտոնագիր՝ անկախ այդ արտոնագրերի ստացման և ուժի մեջ լինելու ամսաթվից:
Հաջորդ նման դասընթացն անցկացվելու է միայն 3 տարի հետո, հետևաբար, անկախ արտոնագրերի լրանալու ժամկետներից, դասընթացին պետք է մասնակցեն արտոնագիր ունեցող բոլոր մարզիչները:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման դիմումի ձևը և ուղարկել [email protected] էլ հասցեին: Գրանցման դիմումի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև անձնագրի, գործող կամ ժամկետը լրացած արտոնագրի, ինչպես նաև թարմացման դասընթացի համար 25.000 ՀՀ դրամի չափով վճարումը հաստատող անդորրագրի սկան տարբերակները: