«Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին որակազրկվել է իտալական Ա Սերիայի երեք խաղով, հաղորդում է Football Italia-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը պատժվել է «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 9-րդ տուրի խաղից հետո (1:2) մրցավար Մատեո Պասերիի հետ կոնֆլիկտի պատճառով: Ռիբերին դժգոհ էր մրցավարի աշխատանքից և երկու անգամ հրել էր վերջինիս։
Պատժի արդյունքում Ռիբերին բաց կթողնի «Սասուոլոյի», «Պարմայի» և «Կալյարիի» հետ հանդիպումները: