«Ռենի» 17-ամյա կիսապաշտպան Էդուարդո Կամավինժան կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Metro-ն։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ խաղացողի հանդեպ հետաքրքրույթուն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հետևում է նաև Մադրիդի «Ռեալը»։ Ընդ որում, եթե ՄՅՈՒ-ն գնի խաղացողին, կարող է նրան մեկ մրցաշրջանով վարձավճարով տալ «Ռենին»։
Կամավինժան «Ռենի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 խաղի, խփել մեկ գոլ ու դարձել երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։