Ռուս գործարար Դմիտրի Մազեպինը, ավտոարշավորդ Նիկիտա Մազեպինի հայրը, ցանկանում է գնել Renault Formula 1 թիմը: Այս մասին հայտնում է իտալական La Gazzetta dello Sport պարբերականը:
Հաղորդվում է, որ ֆրանսիական թիմը ծանր ֆինանսական իրավիճակում է հայտնվել՝ կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մարին չի բացառել, որ Renault-ը ստիպված կլինի լքել Ֆորմուլա 1-ը:
Ըստ La Gazzetta dello Sport-ի ՝ Renault-ի գնման դեպքում Դմիտրի Մազեպինը կօգնի իր որդուն՝ Նիկիտա Մազեպինին, որը նախկինում Force India թիմում կատարում էր թեստավորող-ավտոարշավորդի դեր:
Այժմ Նիկիտա Մազեպինը աշխատում է Ֆորմուլա 2-ում (համաշխարհային ավտոսպորտի երկրորդ լիգան): Նախորդ մրցաշրջանում նա ART Grand Prix- ի թիմում զբաղեցրել է 18-րդ տեղը:
Սուպեր լիցենզիա ստանալու համար, որը թույլ է տալիս մասնակցել Ֆորմուլա 1-ի մրցումներին, ռուս ավտոարաշվորդին անհրաժեշտ էր, որպեսզի մրցաշրջանն ավարտի լավագույն հնգյակում: 2020 թվականին նա կլինի իր հորը պատկանող Hitech Grand Prix թիմի կազմում: