«Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը կարող է փոխել ակումբային գրանցումը այս ամառ, գրում է Mundo Deportivo-ն:
26-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Ըստ լուրերի, ֆուտբոլիստը ևս հետաքրքրված է այս տրանսֆերով: «Բետիսը» գնահատում է իր կիսապաշտպանին 50 միլիոն եվրո:
Իր հերթին «Ռեալի» ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, որը վարձակալական հիմունքներով խաղում է «Մալյորկայում», կարող է տեղափոխվել անդալուսական ակումբ: «Ռեալում» դեմ չեն վարձակալությամբ Կուբոյին ևս մեկ մրցաշրջանով այլ ակումբ ուղարկելուն: