«Մանչեսթեր Սիթին» առաջվա պես հետաքրքրված է «Բայերի» կիսապաշտպան Լեոն Բեյլիի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
«Քաղաքայինները» վերջին երկու տարում հետևում են Ջամայկայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի խաղին։
«Սիթին», ի դեմս նրա, տեսնում է Լերոյ Սանեին պոտենցիալ փոխարինողի, որը մրցաշրջանի ավարտին կարող է տեղափոխվել «Բավարիա»։
Բեյլիի տրանսֆերը գնահատվում է 40 մլն ֆունտ։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվական։