Մայիսի 23-ին վերսկսվեց Հայաստանի Բաձրագույն խմբի առաջնությունը: Մայիսի 23-ին, 24-ին և 25-ին կայացան 18-րդ տուրի հանդիպումները:
«Շիրակը» Գյումրիում մրցել է «Լոռիի» հետ և 1-2 հաշվով պարտություն է կրել, «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Փյունիկի» դարպասը, «Նոան» նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտին», իսկ «Արարատը» նույն հաշվով առավելության է հասել «Ուրարտուի» նկատմամբ:
18-րդ տուրով ավարտվել է ԲԽ-ի ընթացիկ առաջնության առաջին շրջանը: Առաջատարի փոփոխություն չի գրանցվել: Մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ ստորև.
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Արարատ-Արմենիա | 18 | 11 | 3 | 4 | 33 | 15 | 36 |
2. | Լոռի ՖԱ | 18 | 9 | 5 | 4 | 27 | 19 | 32 |
3. | Ալաշկերտ | 18 | 9 | 4 | 5 | 33 | 20 | 31 |
4. | Արարատ | 18 | 9 | 4 | 5 | 25 | 18 | 31 |
5. | Նոա | 18 | 9 | 3 | 6 | 25 | 19 | 30 |
6. | Շիրակ | 18 | 8 | 4 | 6 | 25 | 18 | 28 |
7. | Փյունիկ | 18 | 7 | 2 | 9 | 35 | 36 | 23 |
8. | ՈՒրարտու | 18 | 6 | 5 | 7 | 22 | 24 | 23 |
9. | Գանձասար-Կապան | 18 | 4 | 6 | 8 | 20 | 25 | 18 |
10. | ՖԱ Երևան | 18 | 0 | 0 | 18 | 11 | 62 | 0 |