ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Ուրարտուին» և արդեն հաղթում է նվազագույն հաշվով:
Հանդիպման հաշիվը խաղի 53-րդ րոպեին բացել է տանտերերի 26-ամյա ռուս կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն. ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ՝ «Արարատի» ֆուտբոլիստն աջ եզրից ստացել է թիմակցի փոխանցումն ու գնդակն ուղարկել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: