Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարծիք է հայտնել Մարիո Գյոտցեի ՝ Դորտմունդի «Բորուսիան» լքելու փաստի վերաբերյալ, տեղեկացնում է Goal-ը:
«Ցավալի է, Գյոտցեն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով կորցրեց իր փայլը:
Մենք այլևս երբեք չենք տեսնի այն Գյոտցեին, ով Աշխարհի առաջնության եզրափակչում գրավեց Արգենտինայի հավաքականի դարպասը:
Նա 27 տարեկան է. դա ֆուտբոլիստի համար լավագույն ժամանակահատվածներից մեկն է, բայց…
Հույս ունեմ, որ Մարիոն նոր ակումբ կգտնի և դեռ կվայելի այս հրաշալի խաղը»,- ասել է Շվայնշտայգերը:
Հիշեցնենք, որ Գյոտցեն կարող է հայտնվել Ա Սերիայում: