«Մայնցի» դարպասապահ Ֆլորիան Մյուլերը մեկնաբանել է Բունդեսլիգայի 27-րդ տուրի՝ «Լայպցիգից» կրած պարտությունը պարտությունը 0-5 հաշվով:
«Մենք պետք է երախտապարտ լինենք Լայպցիգին`նրանց բոլոր հնարավորությունները չօգտագործելու համար, հակառակ դեպքում խաղը կավարտվեր երկնիշ հաշվով: Մենք նրանց չափազանց շատ հնարավորություններ տվեցինք, երբ նրանք հակագրոհում էին: Սա այն չէ, ինչ պետք է անեինք»,- մեջբերում է Մյուլերին Sky Sports-ը:
«ՌԲ Լայպցիգը» Բունդեսլիգայի 27-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց «Մայնցին» 0-5 հաշվով: «Ցուլերի» հարձակվող Տիմո Վերները այս խաղում խփեց երեք գոլ և դարձավ XXI դարում Գերմանիայի առաջնության առաջին խաղացողը, ով կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել միևնույն մրցակցի հետ երկու հանդիպումներից յուրաքանչյուրում: