Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը չի պատրաստվում հեռանալ «արքայական» ակումբից։
AS-ի փոխանցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստը առաջարկներ ունի Չինաստանից և MLS-ից, սակայն չի պատրաստվում հեռանալ Մադրիդից։
Ավելի վաղ Կրոսը անձամբ էր հայտարարել, որ ընդհանրապես մտադրություն չունի «Ռեալից» հեռանալու։
Կրոսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։