Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր հոր՝ Համլետ Մխիթարյանի գեղեցիկ գոլերից մեկը Մոսկվայի «Դինամոյի» դարպասը և գրել.
«Հիանալի գոլ հայրիկիս կողմից՝ Մոսկվայի «Դինամոյի» դարպասը 1984 թվականին: Նմանեցնո՞ւմ եք ԵԼ-ի 2017թ. եզրափակչի՝ «Այաքսի» հետ խաղում խփած իմ գոլին»:
Հիշեցնենք՝ երեք տարի առաջ այս օրը «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես էր գալիս Մխիթարյանը, ԵԼ-ի եզրափակչում հաղթեց «Այաքսին» և նվաճեց բաղձալի տիտղոսը:
Մխիթարյանը աչքի ընկավ խփած փայլուն գնդակով.