Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն գոլային փոխանցման հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 27-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» հետ խաղում (2-0):
Երկրորդ կեսի վերջնամասում դորտմունդցիների կազմում գոլ է հեղինակել Աշրաֆ Հաքիմին՝ հենց Սանչոյի փոխանցումից հետո: 20-ամյա անգլիացու համար սա դարձել է 16-րդ գոլային փոպացում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում:
Այսպիսով, Սանչոն «Բորուսիայի» ռեկորդ է սահմանել՝ մեկ մրցաշրջանի ընթացքում կատարած գոլային փոխանցումների քանակով: Այս մասին հայտնում է դորտմունդյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Փետրվարին Սանչոյին Բունդեսլիգայի ռեկորդ էր սահմանել՝ մինչև 20 տարեկան դառնալը խփելով 25 գոլ:
💪 Vorbereiteter Treffer Nummer 16 in dieser #Bundesliga-Saison für @Sanchooo10 — neuer #BVB-Rekord! pic.twitter.com/Wo3QuNgILs
— Borussia Dortmund (@BVB) May 23, 2020