Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է թիմի հետ մինչև 2023 թվականը պայմանագրի երկարաձգումը։
«Իհարկե, մենք ունենք նպատակներ, որոնց կարող ենք հասնել այս մրցաշրջանում։ Մենք լավ թիմ ունենք առաջիկա մ քանի տարիների համար։ Շատ լավ է խաղալ «Բավարիայում» ու լինել այս թիմի ավագը։ Սա իմ աշխատանքն է, որը ուզում եմ շարունակել մինչև 2023 թվականը։
Ամեն տարին սկսվում է նորից ու նոր ցանկությամբ ամեն ինչ հաղթելու։ Այս տարի մենք պայքարում ենք Բունդեսլիգայում չեմպիոնության համար, ինչպես նաև շարունակում ենք մրցելույթները մյուս մրցաշարերում։
Մեր գլխավոր նպատականերից ու երազանքներից մեկն է խաղալ Չեմպիոնների լիգայի տնային եզրափակիչում 2021/22 թվականների խաղարկության, ինչպես դա արդեն եղել է 2012-ին։ 2022-ին եզրափակիչը դարձյալ լինելու է Մյունխենում, որը մեծ խթան է լինելու իմ և թիմի համար։ Մեզ համար երազանք է խաղալ այնտեղ»,-Նոյերի խոսքն է մեջբերում մյունխենցիների մամուլի ծառայությունը։