ՊՍԺ-ի պաշտպան Լեյվին Կուրզավան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ավելի վաղ հաղորդվում էր նրա հանդեպ «Արսենալի» ու «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին։
Մադրիդյան ակումբը նաև որպես ուժեղացում դիտարկում է Պերվիս Էստուպինյանին («Ուոթֆորդ»), Ռայան Այթ-Նուրիին («Անժի») և Կրիստիան Անսալդիին («Տորինո»)։
Կուրզավան ՊՍԺ էր տեղափոխվել 2015 թվականին «Մոնակոյից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 25 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 14 խաղի, դարձել 1 գոլի հեղինակ ու արժանացել 4 դեղին քարտի։ ՊՍԺ-ի հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2020-ի հունիսի 30-ին։