Իտալիայի երիտասարդական հավաքականի և «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին մոտ է «Ինտեր» տեղափոխությանը: Այս մասին տեղեկացնում է Le10sport-ը:
Աղբյուրի համաձայն, 20-ամյա կիսապաշտպանը միլանյան թիմ կտեղափոխվի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերի» կազմը կարող է համալրել նաև Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հաքիմին, ով վարձավճարով խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»: