Բրեմենի «Վերդերի» նախկին ֆուտբոլիստ Մաքս Կրուզեն կարծում է, որ երկրպագուների բացակայությունը բացասական ազդեցություն է ունենում Բունդեսլիգայի դիտարժանության վրա, հաղորդում է Bild-ը:
«Իհարկե, լավ է ՝ Բունդեսլիգան կրկին մեր էկրաններին է, բայց առանց երկրպագուների այն կորցրել է իր գրավչությունը:
Ինչու՞ չենք ընդհատում առաջնությունը և վերսկսում օգոստոսին:
Ֆուտբոլիստները դիմակներ են հագնում, երբ գտնվում են պահեստայինների նստարանին, ապա խաղադաշտ մտելիս ՝ հանում դրանք:
Վե՞րջ. այդ պահից սկսած նրանք այլևս վարակակիր չե՞ն»,- ասել է Կրուզեն:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանը վերսկսվեց մայիսի 16-ից: