Բունդեսլիգայի 26-րդ տուրն ավարտվեց։ Կորոնավիրուսային դադարից հետո սա առաջին տուրն էր եվրոպական ֆուտբոլում։
«Վերդերը» Բրեմենում հյուրընկալել էր «Բայերին»։ Հյուրերը 4-1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Լեվերկուզենցիների կազմում դուբլ գրանցեց Կայ Հավերտցը, մեկական անգամ աչքի ընկան Միտշել Վայզերը և Կերեմ Դեմիրբայը։ Տանտերերի միակ գոլը խփեց Տեոդոր Գեբրե Սելասին։