Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Ալեքսանդր Սոբոլևի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու մասին, ով թիմի կազմում խաղում է վարձավճարով:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ղեկավարությանը, մարզչին և այն տղաներին, ովքեր ինձ շատ լավ ընդունեցին: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր խաղում առավելագույնս օգուտ տամ թիմին», — ասել է Սոբոլևը:
Ըստ transfermarkt-ի, մոսկովյան ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության համար «Կռիլյա Սովետովին» կվճարի 4,5 մլն եվրո։