Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերսկսմանն ընդառաջ «Գանձասար-Կապանն» ու «Ուրարտուն» այսօր՝ մայիսի 17-ին, ընկերական խաղ են անցկացրել:
Հանդիպումը կայացել է «Ուրարտւ» մարզաբազայում ու ավարտվել կապանյան թիմի՝ 2-0 հաշվով հաղթանակով:
«Գանձասար-Կապանի» կազմում դուբլ է ձևակերպել Գեղամ Հարությունյանը՝ նախ 9-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, այնուհետև նաև 49-րդ րոպեին աչքի ընկնելով խփած գնդակով:
Հիշեցնենք՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին: «Գանձասար-Կապանն» այդ տուրի հանդիպումը բաց կթողնի, քանի որ պետք է մրցեր «Երևանի» հետ, իսկ «Ուրարտուն» մայիսի 25-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալվի «Արարատի» կողմից:
Խաղը կմեկնարկի ժամը 18:30-ին: Այն փակ կլինի հանդիսականների համար: