Իսպանական «Խետաֆեն» և «Վիլյառեալը» մեղադրվում են պայմանավորված խաղ անցկացնելու մեջ, տեղեկացնում է El Pais-ը: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսին, իսկ հանդիպումը ավարտվել է ՝ 2:2 հաշվով:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և պարզել, որ թիմերի նախկին ֆուտբոլիստներ Կառլոս Արանդան և Պակո Էստեբանը խոսել են հանդիպման ելքի մասին:
Լրագրողների մոտ հայտնված ձայնագրությունում նշվում է նաև «Խետաֆեի» ներկայիս հարձակվող Խորխե Մոլինայի անունը:
Հաղորդվում է, որ հանդիպման ցանկալի ելքի համար, թիմերի ֆուտբոլիստները հավանաբար 2 միլիոն եվրո են ստացել:
«Խետաֆեի» հարձակվող Խորխե Մոլինան Instagram-յան իր էջում հերքել է այդ լուրերը:
«Ուզում եմ ասել, որ այդ ամենի հետ ես որևէ կապ չունեմ»,- ասել է Մոլինան:
Հավելենք, որ երկու ակումբներն էլ հերքում են այս մեղադրանքները: