Մադրիդի «Ռեալում» մտադիր են երկուշաբթի օրվանից մարզումներն անցկացնել 6-հոգանոց խմբերով, հաղորդում է Marca-ն։
«Արքայական» ակումբը, սակայն, սպասում է իշխանությունների թույլատրմանը, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան մարզվել փոքրաթիվ խմբերով։
«Ռեալի» գրեթե բոլոր ֆուտբոլիստները օպտիմալ մարզավիճակով են վերադարձել մարզումներին, քանի որ կարանտինի ընթացքում պահել են իրենց մարզավիճակը։
Մարզասրահում մարզվում են միայն Լուկա Յովիչն ու Մարիանո Դիասը, ովքեր ապաքինվում են վնասվածքներից։
























































