Պաշտոնապես ՌՊԼ-ի 2019/20 մրցաշրջանը կվերսկսվի։ Այդ մասին հայտնում է Sport24-ը։
Մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 21-ին։ Իսկ Ֆուտբոլի Ազգայի լիգայի (ՖԱԼ) և Ֆուտբոլի Պրոֆեսիոնալ լիգայի (ՖՊԼ) մրցաշրջանները պաշտոնապես կհամարվեն վաղաժամ ավարտված։
ՌՊԼ-ի մնացած տուրերի բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։ Հունիսի 21-ին կվերսկսվի նաև Ռուսաստանի գավաթի խաղարկությունը։
Ռուսաստանի Ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն կայացրել է հետևյալ որոշումները ՌՊԼ-ի վերսկսման վերաբերյալ:
⚽ Տինկոֆֆ ՌՊԼ-ի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 21-ին
⚽ Թիմերին թույլատրվում է կատարել 5 փոխարինում յուրաքանչյուր խաղում
⚽ ՖԱԼ-ի և ՖՊԼ-ի մրցաշրջաններն ավարտվեցին մարտի 17-ի դրությամբ
⚽ ՖԱԼ կուղևորվեն ՌՊԼ-ում 15-րդ և 16-րդ տեղերը զբացեցրած թիմերը: ՖԱԼ-ում առաջին երկու տեղերը զբացեցրած թիմերը ՌՊԼ բարձրանալու իրավունք են ստանում
⚽ Ռուսաստանի գավաթի խաղարկությունը կվերսկսվի հունիսի 21-ին
#RPL season continues on June 21! pic.twitter.com/yyf6oJZKre
— Russian Premier Liga (@premierliga_en) May 15, 2020