««Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն նշել է ֆուտբոլի պատոմության 3 լավագույն հարձակվողին.
«Շատ դժվար է ընտրություն կատարել, բայց ես կընտրեմ Մեսսիին, Ռոնալդինյոյին ու Ռոնալդոյին»,-ասել է կամերունցին:
Հիշեցնենք, որ կամերունցի գոլահարը իսպանական գրանդում խաղացել է 2004-2009 թթ-ին՝ անցկացրած 145 խաղում դառնալով 108 գոլի հեղինակ: Այդ ընթացքում նա խաղացել է Ռոնալդինյոյի ու Մեսսի հետ, իսկ այդ տարիներին Ռոնալդոն խաղում էր «Ռեալում»:
























































