Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պետք է «տերմինատոր» անվանել:
«NBA-ում կա մի տղա, որին իսկապես անվանում են «տերմինատոր»։ Ես չգիտեմ ոչ մի ֆուտբոլիստի, որին այդպես կկոչեին։
Այսպիսով, ինչու՞ մենք չսկսենք: Պետք է Ռոնալդուին այդպես կոչել, որպեսզի բոլորը կրկնեն և նա դառնա ֆուտբոլի «տերմինատորը»», – ասել է Շվարցենեգերը BBC-ի հետ զրույցի ընթացքում: