«Փյունիկ» ՖԱ-ն և չինական «Շանհայ Լինկման» ՖԱ-ն համագործակցության պայմանագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագիրն իրենից ներկայացնում է համագործակցության լայն շրջանակներ, մասնավորապես կոմերցիոն համագործակցություն, կադրերի փոխանակում, մանկապատանեկան մրցաշարերի հրավերներ։
««Փյունիկ» ՖԱ-ն շատ է կարևորում համագործակցությունը ֆուտբոլային ակումբների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը միայն օգտակար կլինի հայկական ֆուտբոլի համար»,-ասված է հայտարարության մեջ։