Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են «Մարսելի» պաշտպան Բուբաքար Քամարի ծառայություններով։ Երկու ակումբներն էլ պլանավորում են գնել 20-ամյա ֆրանսիացուն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը։
Քամարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մարսելի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Պարբերականի տեղեկացմամբ՝ Բուբաքարը ներկայիս թիմում ամեն ինչից գոհ է ու չի պլանավորում հեռանալ այնտեղից։
2019/20 մրցաշրջանում Լիգա 1-ում Քամարը խփել է 1 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Եվս 1 գոլ նա իր ակտիվում գրանցել է Ֆրանսիայի Գավաթի 3 խաղերից մեկում։
Ֆրանսիայի առաջնությունը «Մարսելն» ավարտեց երկրորդ տեղում։ Մյուս մրցաշրջանում Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը կխաղա Չեմպիոնների լիգայում։