Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել այն մասին, որ թիմի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը բարեհաջող բուժզննում է անցել:
«Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, հարձակվողը ժամանել է Պետերբուրգ և բժշկական զննություն է անցել «СОГАЗ» միջազգային բժշկական կենտրոնում:
Ֆուտբոլիստը ստուգվել է սպորտային բժշկի, նյարդաբանի, սրտաբանի և վնասվածքաբանի մոտ, ինչպես նաև անցել է ուլտրաձայնային հետազոտություն և ենթարկվել է էլեկտրոկարդիոգրաֆիայի:
Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կսկսի մարզումները անհատական ծրագրով»,-ասված է հայտարարության մեջ: