«Ֆիորենտինայի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը մոտ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբից հեռանալուն։
Ըստ La Nazione-ի՝ իտալական թիմի ղեկավարությունը ռուս ֆուտբոլիստից բաժանվելու երկու տարբերակ է դիտարկում։ Ակումբը կա՛մ Կոկորինին բաց կթողնի վարձավճարով, կա՛մ վաղաժամկետ կխզի պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։
Իտալական ակումբն այժմ ֆուտբոլիստ է փնտրում, որը կփոխարինի 30-ամյա ռուսաստանցուն։
Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր Կոկորինը մասնակցել է Իտալիայի Ա Սերիայի չորս խաղի։