Հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել Քաթարի առաջնության 8-րդ տուրի՝ «Ալ-Շախանիայի» և «Ալ Սայլիյայի» միջև խաղում:
Հյուրերի գրոհներից մեկի ժամանակ գնդակը 3 անգամ դիպել է դարպասաձողերին:
Հանդիպումն ավարտվել է առանց խփված գոլերի: «Ալ-Շախանիան» Քաթարի առաջնության գլխավոր աութսայդերն է: Թիմն ունի ընդամենը 3 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: «Ալ Սայլիյան» 11 միավորով 6-րդն է: