Իտալիայի Սուպերգավաթի՝ «Ինտերի» և «Լացիոյի» միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին, հաղորդում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
Սերիա Ա լիգայի խորհուրդը հաստատել է կանոնակարգ, որը պահանջում է, որ հանդիպումն անցկացվի Իտալիայի գործող չեմպիոնի տնային մարզադաշտում։ Հետևաբար, հանդիպւմը կկայանա «Սան Սիրոյում»։
«Ինտերը» ոչ միայն Իտալիայի չեմպիոն է, այլև Իտալիայի գավաթի հաղթող։ «Լացիոն» գավաթի վերջին խաղարկության եզրափակիչի մասնակիցն էր։
Նշենք, որ երեք տարվա ընթացքում առաջին անգամ Իտալիայի Սուպերգավաթի հաղթողը կորոշվի մեկ հանդիպումով։ Նախորդ երեք մրցաշրջաններում մրցաշարն անցկացվել է չորս թիմի մասնակցությամբ ձևաչափով։




























































