Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրը մեկնարկեց «Սաութհեմփթոն» — «Լեսթեր» հանդիպումով. խաղն ավարտվեց «ոչ ֆուտբոլային» հաշվով՝ 0:9:
12-րդ րոպեին «Սաութհեմփթոնը» խաղացել է 10 ֆուտբոլիստներով:
Հեթ-տրիկ են ձևակերպել Ջեյմի Վարդին և Այոզե Պերեսը, մեկական անգամ աչքի են ընկել Չիլուելը, Տիլեմանսը և Մեդիսոնը:
Այս հաղթանակից հետո «աղվեսները» 20 միավորով բարձրանում են 2-րդ հորիզոնական: