Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում կայացավ մանչեսթերյան դերբին․ «Սիթին» հյուրընկալվելիս ուժերը չափել է «Յունայթեդի» հետ և կարևոր հաղթանակ տարել 2:0 հաշվով:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն առաջին խաղակեսում ուղիղ կարմիր քարտ ստացավ։ 26-ամյա անգլիացին ընկնելուց հետո հարվածեց մրցակցի ավագ Բրունո Ֆերնանդեշի որովայնին։ Մայքլ Օլիվերը 23-րդ րոպեին հեռացրեց Ֆոդենին։
Երկրորդ խաղակեսում հյուրերը առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Հալանդը, ով գոլ է խփում 4-րդ խաղում անընդմեջ բոլոր մրցաշարերում (6 գոլ), իսկ վերջին երեք հանդիպումներում՝ նրա գոլերն են եղել հենց հաղթական։ Խաղավերջում Մբեումոն կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Դոնարուման ֆանտաստիկ սեյվով փրկեց իր թիմի 3 միավորն այս հանդիպմանը։
Այս հաղթանակից հետո «Ման․Սիթին» 12 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը «Արսենալի» հետ՝ ցուցադրելով 100 տոկոսանոց արդյունք։ «Յունայթեդը» 4 միավորով 13-րդն է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































