«Ռեալ Մադրիդը» իր սանի՝ Ջակոբո Օրտեգայի տրանսֆերը վաճառեց «Ստրասբուրգին»։ 20-ամյա իսպանացի հարձակվողը պայմանագիր է կնքել Լիգա 1-ի ակումբի հետ մինչև 2031 թվականի ամառը։
Marca-ն հաղորդում է, որ «Լոս Բլանկոսը» կստանա 10 միլիոն եվրո (ռեկորդային ցուցանիշ սանի համար, որը չի խաղացել Մադրիդի ավագ թիմում ոչ մի րոպե) և ապագա տրանսֆերի վերավաճառքի արժեքի 30%-ը։
Օրտեգան «Ռեալ Մադրիդում» է 12 տարեկանից։
Նա անցյալ մրցաշրջանում ակումբի հետ հաղթել է ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգան։


























































