ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս ծանր պարտություն կրեց մրցաշարի առաջատար «Նեշվիլից»։ ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքի «Գեոդիս Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 4:1 հաշվով վստահ հաղթանակով։
Տանտերերի կազմում փայլեց Հանի Մուխտարը՝ դառնալով դուբլի հեղինակ, մեկական անգամ աչքի ընկան Էնդի Նախարն ու Սեմ Սարիջը։ Ֆլորիդյան ակումբի հեղինակության միակ գնդակը խփեց Տելասկո Սեգովիան, որին գոլային փոխանցում կատարեց Լիոնել Մեսսին։
Հանդիպման առանցքային ու շրջադարձային դրվագներից մեկը գրանցվեց 23-րդ րոպեին, երբ 0:1 հաշվի ժամանակ արգենտինացի լեգենդար հարձակվողը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը։
Անցկացրած 19 հանդիպումներից հետո «Նեշվիլը» գլխավորում է ՄԼՍ-ի ընդհանուր մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող Մեսսիի թիմին։ Օգոստոսի 20-ին կայանալիք հաջորդ տուրում «Նեշվիլը» արտագնա խաղում կմրցի «Նյու Յորք Ռեդ Բուլզի», իսկ «Ինտեր Մայամին»՝ «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ։
Տեսանյութը
Մրցաշարային աղյուսակը




























































