Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պնդել է, որ «Ֆլամենգոյի» հետ իր պայմանագրում կետ լինի, համաձայն որի նա կկարողանար շաբաթը երկու անգամ գիշերային ակումբ հաճախել: Այս մասին հայտնում է beIN Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացին հրաժարվել է պայմանագրի տակ ստորագրել, քանի դեռ ակումբը չի բավարարել իր պայմանը:
Հիշեցնենք՝ Ռոնալդինյոն 2011 թվականին է միացել «Ֆլամենգոյին» և այնտեղ մեկ մրցաշրջան է անցկացրել, ինչից հետո տեղախոխվել է Մինեյրոյի «Աթլետիկո»:
Ռոնալդինյոն տնային կալանքի տակ է Պարագվայում:Հիշեցնենք՝ Ռոնալդինյոն և իր եղբայրը՝ Ռոբերտո դե Ասիս Մորեյրան, ձերբակալվել էին Ասունսյոնի օդանավակայանում կեղծ անձնագրեր ներկայացնելու համար: Ապրիլի 7-ին Ռոնալդինյոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Այսպիսով, նա բանտում 1 ամիս անցկացրեց: