Լուկաս Պակետան կրկին հանդես կգա «Ֆլամենգոյի» կազմում։
Կիսապաշտպանը վերադարձել է այն թիմ, որտեղից հեռացել էր 2019 թվականին։ Այն ժամանակ «Միլանը» նրա համար վճարել էր մոտ 35 մլն եվրո, իսկ այժմ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Վեսթ Հեմը» ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել է 42 մլն եվրոյով։ Սա բացարձակ ռեկորդ է բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ։

Պակետան հանդես է գալու 20 համարի մարզաշապիկով։ Կողմերի միջև կնքված պայմանագիրը գործելու է մինչև 2030 թվականի ավարտը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լուկասը Պրեմիեր լիգայում (ԱՊԼ) մասնակցել է 18 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։




























































