Անգլիայի հավաքականի պաշտպան Տրևո Չալոբան կշարունակի իր կարիերան իտալական Ա Սերիայում։
«Կոմոն» հայտարարեց պաշտպանի տրանսֆերի մասին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Չելսին» անգլիացու տրանսֆերի համար կստանա 30 միլիոն եվրո, իսկ լրացուցիչ 6 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով։
Իտալական ակումբը նաև եկամտի մի մասը կփոխանցի լոնդոնցիներին, եթե Չալոբայի տրանսֆերը հետագայում վաճառվի։


























































