ՊՍԺ-ն հայտարարեց «Ասթոն Վիլայից» Լուկաս Դինի տրանսֆերը ձեռք բերելու մասին։
33-ամյա ֆրանսիացի պաշտպանը պայմանագիր է կնքել փարիզցիների հետ մինչև 2029 թվականը։
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն ակտիվացրել է ֆուտբոլիստի տրանսֆերի հրաժարագնի կետը և նրա տեղափոխության համար կվճարի մոտ 10 միլիոն եվրո։
Դինը նախկինում ՊՍԺ-ում հանդես է եկել 2013-ից 2016 թվականներին։




























































